National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.12.2019
Հանձնաժողովում քննարկվել են կինոոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Աննա Կոստանյանը եւ Արթուր Մանուկյանը  դեկտեմբերի 26-ին հյուրընկալել են  «ԻՖԿԱ» Հայաստանի անկախ գործիչների համայնք» հասարակական կազմակերպության  եւ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի անդամներին: Նրանք, ինչպես նաեւ «Կինոօստրով» կինոընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, պրոդյուսեր  Արմեն Ադիլխանյանը, մշակել են երեք օրենսդրական նախաձեռնության առաջարկներ, որոնք պետք է հետագայում հիմք դառնան «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի:

Կինոոլորտի վերաբերյալ տեղի է ունեցել բաց եւ անկեղծ քննարկում. որոշվել է, որ իրավաբաններից կազմված աշխատանքային խումբն առաջիկա հունվարին կհամադրի երեք  առաջարկները, իսկ արդեն  փետրվարի 10-ին ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ մշտական հանձնաժողովին կներկայացնի օրենսդրական նախաձեռնության առաջարկը, որի վրա էլ կաշխատեն հանձնաժողովականները:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ որեւէ լավ միտք, գաղափար կամ դրույթ, որը կարող է զարգացնել կինոոլոտը, դուրս չի մնալու օրենքի նախագծից, քանի որ  բոլոր կողմերի նպատակը «Կինոյի մասին»  լավ օրենք ունենալն է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am